Աղմկահարույց «Մաթիլդան» կցուցադրվի Հայաստանում

Աղմկահարույց «Մաթիլդան» կցուցադրվի Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել երևանյան Cinema Star կինոթատրոնում:

Ֆիլմի պրեմիերան այդ կինոթատրոնում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Մինչդեռ, Երևանի մյուս կինոթատրոններում՝ «ԿինոՊարկում» և «Մոսկվայում», ասել են, որ չեն ծրագրում այդ ֆիլմը ցուցադրել:

Հոկտեմբերի 23-ին «Մաթիլդայի» պրեմիերան անցավ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում:

Ուչիտելի «Մաթիլդան» պատմում է ռուսական գահի ժառանգորդ Նիկոլայ Ռոմանովի և կայսերական թատրոնի բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպի մասին: Ֆիլմն ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս 2016-ին: Գրեթե մեկ տարի է ֆիլմը պահանջում են արգելել՝ Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան պահանջում է դա անել, քանի որ այն վիրավորում է Նիկոլայ Երկրորդին, որը սրբադասվել է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---