Մարտին Հարիքսը՝ աշխարհի լավագույն դիջեյ

Մարտին Հարիքսը՝ աշխարհի լավագույն դիջեյ

PanARMENIAN.Net - DJ Mag ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը: Ցանկում 100 երաժիշտ է ընդգրկվել: Առաջատարը 21-ամյա հոլանդացի Մարտին Հարիքսն է, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ տիտղոսին:

2016-ին դիջեյը ճանաչվել էր ամենաերիտասարդ երաժիշտը DJ Mag-ի վարկանիշում:

Երկրորդ տեղում է բելգիական Dimitri Vegas & Like Mike դուետը: Երրորդ հորիզոնականում է հոլանդացի Արմին վան Բյուրենը, որը նախկինում 5 անգամ գլխավորել է վարկանիշը, գրում է Lenta.ru-ն:,

Առաջին տասնյակում են նաև դիջեյ Hardwell-ը (Ռոբերտ վան դե Կորպուտ), Tiësto-ն (Տեյս Վերվեսթը), The Chainsmokers դուետը, Դևիդ Գետտան, Աֆրոջեկը (Նիկ վան դե Վալլը), Սթիվ Աօկին և ամերիկացի Marshmello-ն (Քրիս Քոմսթոկը): Ցանկը կազմվել է ըստ ընթերցողների քվեարկության:

Օգոստոսին Forbes-ը կազմել էր 2017-ի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցանկը, որտեղ առաջին հորիզոնականում էր Քելվին Հարիսը՝ 48,5 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---