Պաստայի միջազգային օրը. Երևանի և Գյումրիի որ սրճարաններում կնշվի այդ տոնը

Պաստայի միջազգային օրը. Երևանի և Գյումրիի որ սրճարաններում կնշվի այդ տոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ողջ աշխարհը նշում է Պաստայի միջազգային օրը: Այդեն վաղուց իտալական խոհանոցի այդ կերակուրը գրավել է բազում երկրներ՝ դուրս գալով հայրենիքի սահմաններից: Հայաստանը ևս անմասն չի մնացել. հոկտեմբերի 25-ին երկրի մի քանի սրճարանում կնշեն այդ տոնը:

Այդպես, Երևանում՝ The LOFT ժամանցի կենտրոնում, ժամը 19:30-ից հնարավոր կլինի պատրաստել և համտեսել պաստայի տարբեր տեսակներ: Երեկոյի հատուկ հյուրն է լինելու շեֆ խոհարար, իտալական ու ֆրանսիական խոհանոցի գիտակ Դավիթ Ադամյանը, ով կպատմի հյուրերին համեղ պաստայի գատնիքները:

Երևանյան «Նավավար» սրճարանում նույնպես կնշվի պաստայի օր. սրճարանի այցելուները հնարավորություն կունենան համտեսելու տարատեսակ պաստաներ՝ յուրահատուկ սոուսներով: Պաստայի միջազգային օրը նշվելու է նաև «Օգոստոս» սրճարանում, որտեղ որոշել են չսահմանափակվել մեկ օրով, այլ մեկ ամբողջ շաբաթ նվիրել այդ համեղ ուտեստին: Այդ շաբաթվա ընթացքում սրճարանի այցելուները հնարավորություն կունենան, բացի հիմնական ճաշացանկի պաստաներից, փորձել նաև համեղ պաստաներ յուրահատուկ սոուսներով:

Գյումրիում նույնպես կնշեն իտալական պաստայի օրը. ասում են՝ Café Nancy-ում պաստայի շքերթ է լինելու, սրճարանը պաստայով մի շարք ուտեստներ է առաջարկելու հոկտեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 25-ը պատահաբար չէ ընտրված, ասում են՝ Պաստայի միջազգային օրը տոնում են հենց Կոլումբոսի ծննդյան օրը, քանի որ վերջինս շատ էր սիրում պաստա: Ըստ այլ վարկածի, Պաստայի միջազգային օր հռչակելու որոշումը կայացվել է 1995թ.-ի հոկտեմբերի 25-ին Հռոմում՝ Պաստայի միջազգային համաժողովի շրջանակներում, որտեղ տարբեր երկրների պատվիրակությունները քննարկում կիսվում էին այդ համեղ ուտեստը պատրաստելու իրենց փորձով և քննարկում էին աշխարհում պաստայի առաջխաղացման ծրագրերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---