Երևանում Կանաչ լուսավորության շաբաթ է. Տան լամպերը փոխարինեք էներգախնայող և էկոանվտանգներով25 հոկտեմբերի 2017 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-27-ը Երևանում կանաչ լուսավորության շաբաթ է անցկացվում: Դրա շրջանակում Երևանի բնակիչները հնարավորություն ունեն քաղաքի կենտրոնական փողոցներում տեղակայված հատուկ տաղավարներում փոխանակել իրենց տան շիկացման լամպերը էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ լուսադիոդային լամպերով՝ LED-երով: Երևանի մի շարք փողոցներ և հանրային վայրեր լուսավորված են լուսադիոդային լամպերով, և 2015 թվականից ի վեր քաղաքապետարանն ամեն տարի խնայել է $115.000-ին համարժեք էլեկտրաէներգիա: Կանաչ լուսավորության շնորհիվ տարեկան 500 տոննայով կրճատվել են ջերմոցային գազերի արտանետումները: Լուսադիոդային լուսավորություն կարելի է ունենալ նաև տանը, ինչը նաև կնվազեցնի կոմունալ ծախսերը:
Տաղավարները գործում են հոկտեմբերի 23-25-ը՝ ժամը 12:00-20:00, Հյուսիսային պողոտայում (շատրվանների հարևանությամբ), «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, և հոկտեմբերի 26-27-ը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (Ամերիաբանկի հարևանությամբ) և Նոր Նորքի 2-րդ զանգվածում (շուկայի հարևանությամբ): Ամբողջ շաբաթվա ընթացքում ընդամենը 2800 լամպ է բաժանվելու, ինչը խորհրդանշում է հաջորդ տարի սպասվող Երևանի հոբելյանը. ամեն օր յուրաքանչյուր տաղավար բաժանում է 280 լամպ: Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀԲԸՄ գրասենյակում պեչա-կուչա (ճապոներենից թարգ.՝ ճեպազրույց) կանցկացվի, որտեղ մասնագետները կներկայացնեն կանաչ լուսավորության զարգացման պատմությունն ու նշանակությունը շրջակա միջավայրի համար: Երևանի մի շարք փողոցներում և հանրային վայրերում կանաչ լուսավորություն ապահովելու ծրագիրն իրականացվել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ու ՀՀ բնապահպանության նախարարության հետ գործակցությամբ: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |