Պայթյուն Կիևում. 1 զոհ կա, 4՝ վիրավոր

Պայթյուն Կիևում. 1 զոհ կա, 4՝ վիրավոր

PanARMENIAN.Net - Կիևի Սոլոմենսկու շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, զոհվել է նրա թիկնապահը: Պայթյունի փաստով քրեական վարույթ է սկսվել:

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան Ադամ Միցկևիչի փողոցում 5-հարկանի շենքի հարևանությամբ՝ «Էսպրեսո» հեռուստաալիքի խմբագրության մոտ: Մոսիյչուկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես ասվում է Ուկրաինայի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում, գործը քննվելու է Ուկրաինայի ՔՕ 258 հոդվածով՝ «Ահաբեկչական գործողություն»:

Ըստ վերջին տվյալների, տուժել է 5 մարդ, որից մեկը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ամյա աշխատակիցը, զոհվել է, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---