«Միտք» վերլուծական կենտրոն. Ղարաբաղի եւ Հայաստանի կառավարությունները պետք է ճանաչեն Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հռչակեց երկրի անկախությունը Սերբիայից: Չնայած այն հանգամանքին, որ կոսովարների այդ քայլը լիովին կանխագուշակելի էր, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը: Այդ մասին ասվում է «Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարության մեջ, որ ստացել է PanARMENIAN.Net ը: Կենտրոնի փորձագետները կոչ են անում ԼՂՀ եւ ՀՀ կառավարություններին ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ բանակցություններ սկսել Կոսովոյի կառավարության հետ` ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ: «Բացի այդ կարեւոր ենք համարում, որպեսզի ԼՂՀ կառավարությունը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ` դարձյալ բարձրացնելով սեփական անկախության ճանաչման հարցը ԼՂՀ-ի կողմից ներկայումս վերահսկվող տարածքներում: Պատմական այս պահը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել ԼՂՀ հակամարտության հարցում վերջակետ դնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---