ՀՀ քաղաքացիները կարող են 59 երկիր մեկնել առանց վիզայի

ՀՀ քաղաքացիները կարող են 59 երկիր մեկնել առանց վիզայի

PanARMENIAN.Net - Passport Index-ի վարկանշային աղյուսակի համաձայն՝ հայկական անձնագիրը 137-րդ տեղում է 2017 թվականին աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում:

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել աշխարհի 59 երկիր,այդ թվում՝ Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուրուգվայ և այլ:

Աշխարհի ամենահզոր անձնագիրն այս տարի ոչ եվրոպական է և ոչ էլ ամերիկյան. այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը: Երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի 153 երկիր մուտք գործել:

Ամենահզոր անձնագրերի տասնյակում են ընդգրված նաև Գերմանիան, Շվեդիան, Հարավային Կորեան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նորվեգիան:

Ռուսաստանը 83-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 124-րդ, Վրաստանը՝ 89-րդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---