Ռուսասատնում ներգաղթյալները չեն կարողանա վարել առանց ՌԴ վարորդական իրավունքի

Ռուսասատնում ներգաղթյալները չեն կարողանա վարել առանց ՌԴ վարորդական իրավունքի

PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը մտադիր է խստացնել «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքը, որի համաձայն Ռուսաստանի քաղաքացիություն կամ մշտական բնակության թույլտվություն ձեռքբերելուց 6 ամիս անց ներգաղթյալները չեն կարողանա վարել իրենց միջազգային կամ օտարերկրյա վարորդական իրավունքներով:

Life հաղորդմամբ, գերատեսչությունում նշել են, որ օրենքում այս փոփոխությունը կնվազեցնի ներգաղթյալ վարորդների թիվը, որոնք չի շտապում ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերել։ «Ընդ որում, ոչ ոք չգիտի, թե ինչպես են նրանք իրենց երկրներում ստանում վարորդական իրավունք՝ հանձնում են արդյո՞ք քննություն ավտոդպրոցում, թե պարզապես գնում են այդ վարորդական իրավունքը»,-գրում է կայքը:

ՌԴ օրենսդրությունը չի արգելում ներգաղթյալներին վարել իրենց երկրների վարորդական իրավունքներով, որոնք հաճախ չունեն վավերականության ժամկետ, ինչը թույլ է տալիս նրանց շրջանցել պարտադիր բուժզննումը: Ներգաղթյալներին ռուսական վարորդական իրավունք տրվելու է 5 տարի ժամկետով: Օրենքում փոփոխությունների դեպքում նրանք պարտավոր են վերապատրաստվել և քննություն հանձնել ռուսաստանյան ավտոդպրոցներում:

2017-ի հունիսի 1-ից ՌԴ-ում արգելվել է որպես վարորդ աշխատանքի ընդունել այն ներգաղթյալներին, որոնք չունեն ՌԴ վարորդական իրավունք: Որպես վարորդ աշխատող օտարերկրացիները պետք է ռուսական նմուշի վարորդական իրավունք ունենան, որի բացակայության դեպքում օրինախախտները կտուգանվեն 50.000 ռուբլիով:

«Օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշռությունն առաջացավ 2013 թվականին Պոդոլսկում Հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո, որի ընթացքում զոհվեց 18 մարդ, ևս 40-ը՝ վիրավորվեց»-գրում է կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---