Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա. Մեսսին դեմ է եղել

Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա. Մեսսին դեմ է եղել

PanARMENIAN.Net - Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անդամները չեն ցանակացել խաղալ Ադրբեջանի հետ:

Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին առաջարկել էին ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) բանակցություններ էր սկսել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նշվում է, որ բանակցություններն ընթանում էին դրական հունով և որոշակի կետի էին հասել:

Սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին, գրում է ԱՊԱ գործակալությունը apasport.az-ի վրա հղումով:

Ասոցիացիան հնարավորություն է տվել արգենտինացի ֆուտբոլիստներին ընտրել 3 թիմի՝ Նիգերիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի, միջև: Ֆուտբոլիստները նախապատվությունը տվել են աֆրիկյան թիմին:

Արգենտինացի փորձագետ Թիմ Մարտինը դա նորմալ է համարում. «Նորմալ է, որ AFA-ն խորհրդակցում է մարզիչների և ֆուտբոլիստների հետ, այդ թվում ավագների: Ֆուտբոլիստներին 3 թիմ էր առաջարկվել՝ Ադրբեջանն ու Ուկրաինան առաջարկվել էին, քանի որ մոտ են Ռուսաստանին, սակայն ֆուտբոլիստներն ընտրեցին Նիգերիան»:

Արգենտինա-Նիգերիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Կրանոդարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---