Պան Գի Մուն. Պետությունների անկախությունը ճանաչում են երկրները, ոչ թե ՄԱԿ-ի քարտուղարությունը

PanARMENIAN.Net - «Պետությունների անկախությունը ճանաչում են երկրները, ոչ թե ՄԱԿ-ի քարտուղարությունը..Ես այն բանի համար չեմ այստեղ, որ ասեմ օրինական թե անօրինական է դա արվել»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրագրողներին ՄԱԿ-ի ԱԽ Կոսովոյի խնդրի վերաբերյալ արտահերթ նիստի ավարտին` պատասխանելով այն հարցին թե մտադիր է նա արդյոք պահանջել Կոսովոյում իր հատուկ ներկայացուցչից չեղյալ հայտարարել երկրամասի «միակողմանի» անկախությունը:



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որպես կատարված փաստ է նշել այն, որ մի շարք պետություններ (մասնավորապես, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան) արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Եվրամիության առաքելության գործուղումը երկրամաս առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան մանդատի նույնպես չի հարուցել Պան Գի Մունի բողոքը, որը կարծում է, թե դա տեղավորվում է 1999 թ. ընդունված 1244 բանաձեւի շրջանակների մեջ:



«ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում շարունակում է կատարել ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւը, որպես իր մանդատի օրինական հիմք եւ կշարունակի դա անել զարգացող իրադարձությունների լույսի ներքո»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնից: ՄԱԿ-ի պատասխանատվության միակ որոշակի ոլորտ նա համարել է անվտանգության, հատկապես Կոսովոյի էթնիկ փոքրամասնությունների անվտանգության ապահովումը:



«Սակայն, հիմնականում, իրավիճակը երկրամասում հանգիստ է մնում»,-մի քանի անգամ փաստել է Պան Գի Մունը նիստի եւ ԶԼՄ-ների հետ շփման հետ: Պառակտված Անվտանգության Խորհուրդը չէր կարող որեւէ համաձայնեցված որոշում կայացնել Կոսովոյի վերաբերյալ երկօրյա բանավեճից հետո: «Եթե դուք օրինական համարեք Սերբիայի մի մասի անջատումը, ապա որ երկիրը հաջորդ կլինի»,-վերջում անպաստախան հարց է տվել Սերբիայի նախագահը ԱԽ-ին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---