CNN. Facebook-ը հերքում է, որ «գաղտնալսում է» օգտատերերին

CNN. Facebook-ը հերքում է, որ «գաղտնալսում է» օգտատերերին

PanARMENIAN.Net - Facebook-ի փոխնախագահ Ռոբ Գոլդմանը հերքել է, որ սոցիալական ցանցն օգտագործում է իր ձայանային ծառայությունները՝ օգտատերերին գաղտնալսելու և սոցցանցում նրանց համապատասխան գովազդ առաջարկելու համար:

CNN-ի փոխանցմամբ՝ Ռոբ Գոլդմանը, ի պատասխան Reply All փոդքասթի ներկայացուցչի Twitter-ում արված դիատարկմանը, թե օգատատերերի ֆեյսբուքյան նամակագրության բովանդակության և սոցցանցում նրանց առաջարկվող գովազդի միջև ուղիղ կապ կա, ասել է, որ ընկերությունը գովազդ է առաջարկում օգատատերերին բացառապես իրենց հետաքրքրություններից ելնելով:

«Մենք հիմնվում ենք միայն օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվների նկարագրության, նրանց հավանած էջերի և հրապարակումների վրա», - ասել է Գոլդմանը:

Սոցիալական ցանցերում օգտատերերի վերջին նամակների բովանդակության և առաջարկվող գովազդի կապը դեռևս 2016-ին բացահայտել էր BBC-ն իր հետաքննական հրապարակումներից մեկում: Լրատվամիջոցը հիմնվել էր տասնյակ օգտատերերի վկայությունների վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---