Արմավիրում պատանդված երեխային անվնաս դուրս են հանել. Պատանդառուն հիվանդանոցում է

Արմավիրում պատանդված երեխային անվնաս դուրս են հանել. Պատանդառուն հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձն իրավապահների հետ բանակցությունների արդյունքում պատանդ վերցրած երեխային բաց է թողել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, որտեղ նա պահվում էր, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է վնասել ինքն իրեն, ինչը ոստիկանները կանխել են:

Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ:

Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---