Վայնշտեյնին ընդմիշտ հեռացրել են Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից

Վայնշտեյնին ընդմիշտ հեռացրել են Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից

PanARMENIAN.Net - Ամերիկայի պրոդյուսերների գիլդիան (PGA) ընդմիշտ հեռացրել է իր շարքերից ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, սեռական ոտնձգությունների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ավելի քան 8.000 անդամ ունեցող կազմակերպությունը:

Նման բան առաջին անգամ է տեղի ունենում՝ մինչ օրս Գիլդիան ոչ մեկին չէր հեռացրել կազմակերպությունից:

«Այս աննախադեպ քայլը վկայում է, թե որքան լուրջ է գիլդիան մոտենում տասնամյակներ շարունակ պարոն Վայնշտեյնի պարսավելի վարքագծի մասին տեղեկություններին: Չի կարելի այլևս հանդուրժել սեքսուալ բնույթի ոտնձգությունները մեր բնագավառում կամ պրոդյուսերների՝ Գիլդիայի անդամների շրջանում», - ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Վայնշտեյնին անդամակցությունից զրկելու գործընթացը մեկնարկել էր հոկտեմբերի կեսին, երբ տասնյակ կանայք հայտարարեց հայտնի պրոդյուսերի կողմից սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Նման հայտարարություններ արեցին հայտնի դերասանուհիներ Գվինետ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Ռոզաննա Արքեթը, Կարա Դելեվինը, Քեյթ Բեքինսեյլը, Սոֆի Դիքսը, Ասիա Արջենտոն և Միրա Սորվինոն: 65-ամյա Վայնշտեյնն ամենահայտնի հոլիվուդյան պրոդյուսերներից է, նա աշխատել է Քվենտին Տարանտինոյի, Գաս վան Սենթի և Մարտին Սկորսեզեի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---