ՀԲ․ Հայաստանում 2 տարվա մեջ սպառումը նվազել է 9,1%-ով

ՀԲ․ Հայաստանում 2 տարվա մեջ սպառումը նվազել է 9,1%-ով

PanARMENIAN.Net - 2015-2016 թթ Հայաստանում սպառման ծավալների ցուցանիշը 9,1%-ով անկում է գրանցել:

Համաշխարհային բանկի 2017 թվականի հոկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն սպառման ծավալների կտրուկ անկում է գրանցվել նաև Արևելաեվրոպաական և միջինասաիական տարածաշրջանների բոլոր երկրներում:

«Նավթի գների կտրուկ անկումից հետո այս տարածաշրջանների երկրները չեն կարողացել ամբոջությամբ կայունացնել տնտեսական իրավիճակը»,-ասվում է զեկուցում:

Միևնույն ժամանակահատվածում Ռուսաստանում սպառման ծավալների ցուցանիշը նվազել է 14,2%-ով, Բելառուսում՝ 6,2%-ով, Տաջիկստանում՝ 16,4%-ով:

Նավթի համաշխարհային գների անկման հետևանքով կտրուկ նվազել է նաև դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը. 2015-ի նկատմամբ՝ 2017-ին տրանսֆերների ծավալի նվազումը կազմել է 55-60%:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---