«Միր 24»-ը Երևանի մասին. Հին, բաց ու խորհրդավոր

«Միր 24»-ը Երևանի մասին. Հին, բաց ու խորհրդավոր

PanARMENIAN.Net - «Միր 24»-ը ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին՝ նշելով, որ թեև տուրիստական շրջանը մոտենում է ավարտին, սակայն դեռ կարելի է վայելել հայաստանյան արևի ջերմությունը: Թղթակիցը նշել է Երևան այցելելու 5 պատճառ:

Առաջինը Երևանյան ամրոցի ստորգետնյա ուղիներն են: «Սա Երևանյան ամրոցի իսկական պատն է, որի կառուցման ժամանակ օգտագործվել է ձվի սպիտակուց և կավ: Այդ պատճառով է պատն այդքան կանգուն»,-պատմում է զբոսավար Լյոլյա Յակովլևան:

Պատի լայնությունը մոտ 1,5 մ է, այն կառուցվել է դեռևս 16-րդ դարում: Երկու ստորգետնյա անցուղի է պահպանվել՝ 7 և 9 կմ երկարությամբ, որոնք տանում էին դեպի քաղաքի տարբեր մասեր:

Որպես երկրորդ պատճառ նշվում է խորհրդային շրջանի հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որը եզակի է իր տեսակի մեջ: Նշվում է, որ այն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին: Թղթակիցը պատմում է Փարաջանովի թալերների պատմությունը՝ անդրադառնալով խորհրդային բանտում ռեժիսորի անցկացրած տարիներին, որտեղ վերջինս հավաքել է կեֆիրի ալյումինե կափարիչներն ու մեկուսարանում եղունգով թալերներ պատրաստել:

Ըստ հեղինակի, Երևան անպայման այցելելու 3-րդ պատճառն ազգային խոհանոցն է: Իսկ ժամանակակից Երևանի ոգին զգալու համար հեղինակը խորհուրդ է տալիս Կասկադ գնալ՝ բնութագրելով այն որպես թանգարան բաց երկնքի տակ:

Հինգերորդ պատճառը՝ հայկական ջազի հնչյունները վայելելն է, ասվում է ռեպորտաժում:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---