Թուրքիայում պատմական հայկական տները հյուրանոցների են վերածում

Թուրքիայում պատմական հայկական տները հյուրանոցների են վերածում

PanARMENIAN.Net - Պատմական հայկական տներն այժմ Թուրքիայում գտնվող պատմական Այնթափում վերածվում են հյուրանոցների:

Դարերի պատմություն ունեցող հայկական տները քարաշեն են՝ ձմռանն այդպիսի տներում տաք է, իսկ ամռանը՝ զով: Դրանք այժմ քաղաք այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են հայտնվում, գրում է Ermenihaber.am-ը թուրքական Haberler-ի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է , որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա: Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:

Հյուրատներում երկտեղանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ , արժի 150-200 (մոտ 20000 դր.) լիրա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---