Խոշոր հարկատուները 7%-ով ավելացրել են վճարումները պետբյուջե

Խոշոր հարկատուները 7%-ով ավելացրել են վճարումները պետբյուջե

PanARMENIAN.Net - ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է 2017թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1006 խոշոր հարկատուների ցանկը: 10 ամենախոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա»-ն: Ընկերության վճարած հարկը այս տարվա 9 ամիսներին կազմել է 32,254 մլրդ դրամ, ինչը 8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Երկրորդ խոշոր հարկատուն՝ «Գրանդ տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն է՝ 22,183 մլրդ դրամով, երրորդում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՝ 18, 840 մլրդ դրամով: Խոշոր հարկատուների ցանկը շարունակում են «Ալեքս հոլդինգը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ գոլդը»-ը, «Սի փի էս օիլ քորփորեյշնը», «Թեղուտ»-ը, «Ինտերնեյշնլ Մասին տաբակը» և «Ֆլեշ»-ը:

Այս բոլոր ընկերությունները միասին պետական բյուջե են մուծել 147, 88 մլրդ դրամ, ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---