PicsArt-ը ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր ունի

PicsArt-ը ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր ունի

PanARMENIAN.Net - Հայկական PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը հատել է 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը:

Հավելվածն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, 30 լեզուներով:

Հավելվածում օգտատերեի խմբագրած նկարների քանակը հասնում 850 մլն-ի: PicsArt-ը անվճար է iOS, Android և Windows համակարգերի համար:

PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում:

2015-ի սկզբին թիմը մոտ 10 մլն դոլարի ֆինանսավորում ստացավ ամերիկյան Sequoia Capital ընկերությունից: Հեղինակները ներկայացնում են իրենց պրոդուկտը որպես «լուսանկարների համար նախատեսված YouTube»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---