«Արջանոցի» արջերին տեղափոխել են Ուրցաձորի ապաստարան

«Արջանոցի» արջերին տեղափոխել են Ուրցաձորի ապաստարան

PanARMENIAN.Net - «Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

Արտերկրի լրատվամիջոցներում հոկտեմբերի 23-ին հոդված էր հրապարակվել Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ արջերի վանդակի չափերը չեն համապատասխանում ՀՀ կառավարության «Անազատ եվ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» պահանջներին:

Բացատրական աշխատանքների արդյունքում «Արջանոց» ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել արջերին տրամադրել վայրի կենդանիների խնամքի և պահպանման մեջ մասնագիտացված կազմակերպություններին:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամների, Երևանի կենդանաբանական այգու մասնագետների հետ համատեղ կազմակերպել են արջերի տեղափոխումն Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

Կենդանաբանական այգու մասնագետներն արջերին քնեցրել են, քնած վիճակում պատվաստման ենթարկել և անհարմար կառուցված վանդակից առանց բարդությունների տեղափոխել կենդանիների նորակառույց ապաստարան:

Նոյեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու համատեղ ջանքերով արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի բացման պաշտոնական արարողություն և գորշ արջերի փրկության նախաձեռնության մեկնարկը։

Ընթերցեք նաև.Daily Mail. Հայաստանում արջերին պահում են ռեստորաններում՝ անտանելի պայմաններում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---