Ադրբեջանում ձերբակալվել է Կոմկուսի նախագահը

Ադրբեջանում ձերբակալվել է Կոմկուսի նախագահը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալել են Ադրբեջանի Միասնական կոմունիստական կուսակցության նախագահ Մուսա Տուկանովին:

Տուկանովի դեմ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 311 հոդվածով՝ կաշառք վերցնելու համար (պասիվ կաշառակերություն), հայտնում է Haqqin.az-ը:

Բաքվի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանովորումը:

Ձերբակալության փաստը հաստատել են Տուկանովի ընտանիքի անդամները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---