Սելենա Գոմեսը՝ տարվա կին երաժշտության ոլորտում ըստ Billboard-ի

Սելենա Գոմեսը՝ տարվա կին երաժշտության ոլորտում ըստ Billboard-ի

PanARMENIAN.Net - Billboard-ը հայտարարել է իր կողմից ամեն տարի շնորհվող «Տարվա կին» մրցանակի դափնեկրի անունը՝ դա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսն է:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում նոյեմբերի 30-ին ամենամյա գալա ընթրիքի ժամանակ, որտեղ մեծարում են կանանց ավանդը երաժշտության ինդուստրիայում, գրում է Lenta.ru-ն:

2016-ին այդ տիտղոսին էր արժանացել Մադոննան: Ավելի վաղ՝ Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Փինքը, Քեթի Փերին, Ֆերգին և Բեյոնսեն:

2017-ին Գոմեսի մի քանի երգ (Bad Liar, Fetish և It Ain't Me) հայտնվեց Billboard Hot 100.-ի առաջին տասնյակում: Գոմեսի 5 ձայնասկավառակ Billboard 200-ի առաջին տասնյակում է ընդգրկվել, իսկ երկու ալբոմ՝ Revival-ը և Stars Dance-ը, գլխավորել են վարկանիշը:

Բացի այդ, 2017-ին Գոմսեը հանդես է եկել որպես «Ինչուի 13 պատճառը» սերիալի գործադիր պրոդյուսեր, հայտարարել է Coach-ի և Puma-ի հետ համագործակցության մասին և միանգամից մի քանի բարեգործական նախագիծ է իրականացրել: 2009-ից երգչուհին նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է:

2017-ի սեպտեմբերին նրան երիկամ են փոխպատվաստել, իսկ դոնոր է հանդես եկել դերասանուհի Ֆրանսիա Ռայսը:

2009-2012թթ. Գոմեսը ելույթ է ունեցել Selena Gomez & Тhe Scene փոփ ռոք խմբում, հետո մենակատարի կարիերա է սկսել: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպես նաև «Հաննա Մոնտանա».սերիալում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---