ՀՀ նախագահ. Նոյեմբերի 13-ին կհայտարարվի մոտ $1 մլրդ ներդրումների մասին 1 նոյեմբերի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին Երևանում մեծ շնորհանդես է կազմակերպում՝ կհայտարարվի մեծ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին, խոսքը մոտ 1 մլրդ դոլարի մասին է: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում: «Հիմնականում ներդրումներ կարվեն Հայաստանի էներգետիկ ոլորտում, որը ներառում է երկրի էլեկտրացանցերի արդիականացում, նոր հիդրոէլեկտրակայանի և Schneider Electric հայտնի ընկերության հետ համատեղ նոր ձեռնարկությունների կառուցում, որտեղ էներգետիկների համար նախատեսված ապրանքներ կարտադրվեն: Կարծում եմ, այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում», - ասել է Սարգսյանը: Նախագահը նշել է նաև, որ Երևանն ու Մոսկվան աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման վրա, որի միջոցները կարող են ուղղվել այդ թվում նաև ՏՏ ոլորտի և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման համար: Ընթերցեք նաև.Երևանն ու Մոսկվան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել ՏՏ ոլորտում ՀՀ-ն ստորագրել է ՌԴ հետ $100 մլն ռազմական վարկի մասին համաձայնագիրը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |