Հայաստանում առաջին ստարթափ ակադեմիան է ստեղծվել

Հայաստանում առաջին ստարթափ ակադեմիան է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվել է առաջին ստարթափ ակադեմիան` «Armenian Startup Academy»-ն, որի նպատակն է, տեխնոլոգիական կրթության և փորձի փոխանակման միջոցով, բարենպաստ միջավայր ստեղծել հայաստանյան ստարթափերի զարգացման համար:

Ակադեմիան հիմնադրվել է Catalyst հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում:

Armenian Startup Academy-ն կենտրոնանալու է միջազգային շուկայում մրցունակ և բարձր պահանջարկ ունեցող նորարարական հայկական արտադրանքի ստեղծման և առաջխաղացման վրա: Ակադեմիայում հայական ստարթափերի հետ աշխատելու են ձեռներեցության ոլորտի փորձառու ներկայացուցիչներ, ՏՏ մասանգետներ:

Առանձնացվել են հինգ գերակա ուղղություններ՝ արտադրանքի վերլուծություն, առաջխաղացում, վաճառք, հաղորդակցություն և մշակույթ, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում:

Ակադեմիայում հոկտեմբեր ամսից արդեն մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ կրթական ծրագիրը, որին մասնակցում են մոտ 15 հայկական արդեն գործող ստարտափեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---