Մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը կարող է նվազել

Մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը կարող է նվազել

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը եկամտահարկի նոր դրույքաչափեր սահմանող օրենքի նախագիծ է ներկայացնելու կառավարություն:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ մինչև 150․000 դրամ աշխատավարձ ունեցողներից պետությունը կգանձի 23% եկամտահարկ, նախկին 24.4%-ի փոխարեն, որը գործող Հարկային օրենսգրքով սահմանվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների համար:

Նախագծով առաջարկվում է նաև 150.000-2 մլն դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը սահմանել 28%: Գործող օրենքով 120.000 դրամից բարձր աշխատավարձ ունեցողներից պետությունը գանձում է 26% եկամտահարկ: Սա նշանակում է, որ 150000-ից բարձր աշխատավարձ ունեցողները 2%-ով ավել եկամտահարկ են վճարելու:

Օրենքի նախագիծը 2 մլն-ից ավելի եկամուտ ունեցողների դրույքաչափը առաջարկվում է 36% սահմանել: ԱԺ կողմից ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թ հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---