Վարչապետ. Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է 2 նոյեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ վստահ է դրանում: Ըստ վարչապետի՝ բիզնես միջավայրի բարելավման մասին խոսում են թե գործարարները, թե տարբեր երկրների դիվանագետները, որոնք պաշտպանում են իրենց երկրների բիզնեսի շահերը, հայտնում է Panorama.am-ը: «Թեթևացրել ենք և հարկային, և սահմանային անցակետերի մեխանիզմները, և ԱԱՀ-ի վերադարձը, լիցենզիաների տրամադրումը և այլն: Բացի այդ, այսօր բիզնեսը կառավարության անդամների հետ հանդիպման որևէ խոչընդոտ չունի»,- ընդգծել է վարչապետը: Կարեն Կարապետյանը նաև հայտնել է, որ միջազգային տարբեր վարկանիշերում Հայաստսնն արձանագրել է առաջընթաց: Անդրադառնալով Համաշխարհային բանկի Doing Business՝ «Գործարարությամբ զբաղվելը», 2018 թվականի զեկույցին՝ վարչապետն ասել է, որ ունենք և լավ, և վատ ցուցանիշեր: Թույլ կետերը վերաբերում են դատական համակարգին, սնանկացման ինստիտուտներին, ինչպես նաև բանկերում վարկերի տրամադրմանը: Միաժամանակ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն ունի շատ հստակ ծրագիր, որի իրականացման համար ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով: Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |