«Խաչատրյանը և ջազը» նախագիծը կներկայացվի նոյեմբերի 7-ին

«Խաչատրյանը և ջազը» նախագիծը կներկայացվի նոյեմբերի 7-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը»սիրված նախագիծը։ Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։

Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Արմեն Հյուսնունց։

Երևանում ընթացող Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

 Ուշագրավ
Խումբն իր «նողկանքն» է հայտնել արվեստը քաղաքականացանելու փորձերի հանդեպ
Այդ մասին հայտնել է է քաղաքապետի մամուլի խոսնակը
Չեղարկումն ի թիվս այլոց քննադատել էին Թանկյանն ու Համասյանը
Դա պայմանավորված է փոփոխական ու ցուրտ եղանակով