Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.172.402 զբոսաշրջիկ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 21 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվին:

2016-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 969 010:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից զբոսաշրջության նպատակով 1.076.052 մարդ է դուրս եկել, ինչը 19.1 %-ով շատ է 2016-ի 903 541-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---