Netflix-ը խզել է գործակցությունը Քևին Սփեյսիի հետ

Netflix-ը խզել է գործակցությունը Քևին Սփեյսիի հետ

PanARMENIAN.Net - Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է ցանկացած համատեղ աշխատանքից դերասանի հետ:

Ավելի վաղ Netflix-ն անորոշ ժամանակով դադարեցրել էր «Թղթե տնակ» սերիալի արտադրությունը, որտեղ Սփեյսին կատարում էր գլխավոր դերերից մեկը, ինչպես նաև գործադիր պրոդյուսերն էր:

«Netflix-ը չի մասնակցի «Թղթե տնակ» սերիալի հետագա արտադրությանը Սփեյսիի մասնակցությամբ: Մենք նաև որոշել ենք, որ չենք շարունակի աշխատանքը «Գոռ» ֆիլմի վրա, որտեղ Սփեյսին նույնպես հանդես էր գալիս որպես դերասան ու պրոդյուսեր»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է BBC-ին:

Ավելի վաղ հայտնի դաևձավ, որ միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին հանձնել «Էմմի» մրցանակը, որը նա պետք է ստանար հեռուստատեսության ասպարեզում իր ավանդի համար: Պատճառը դերասանի դեմ առաջ քաշված մանկապղծության մեղադրանքն է՝ անչափահասի հանդեպ սեռական բնույթի ոտնձգությունների համար:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---