The Smithsonian. Հայաստանում տարիներ առաջ հայտնաբերված հովազն Իրան է հասել 6 նոյեմբերի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - The Smithsonian ամսագիրն անդրադարձել է դեռևս հազարամյակներ առաջ հայկական պատմագրության մեջ հիշատակվող Հայկական լեռնաշխարհի բնակիչ կովկասյան հովազին: «Կենդանատեսակին ոչ ոք չէր տեսել, մինչև որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի դիստանցիոն տեսախցիկն արձանագրեց կենդանու պոչը»,- գրում է ամսագիրը: «Պարզվում է, որ տեսախցիկի արձանագրած հովազը երեք ոտք է ունեցել: Մոտավորապես վեց ամիս ամց կենդանուն նկատել են Ադրբեջանի տարածքում: Երկու տարի առաջ ես Իրանում էի, երբ ինձ ցույց տվեցին մեր հովազի լուսանկարը: Պարզվում է՝ նա հասել է Իրան՝ ավարտելով իր գաղթն այստեղ»,- ասում է FPWC հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Խաչատրյանը՝ իր գործընկերների հետ, Կովկասի վայրի կենդանիների պահպանման համար Հայաստանի հարավարևելյան Արարատի մարզում միգրացիոն միջանցք է ստեղծել: 10,000 հեկտար կազմող ապաստարանը միակն է ամբողջ կովկասյան տարածաշրջանում»,-գրում է ամսագիրը: Արարատի Ուրցաձոր գյուղի շրջակայքում ստեղծված ապաստարանի տարածքում ամենօրյա հսկողություն է իրականացվում նկարահանող սարքերի միջոցով՝ կենդանիներին ապօրինի որսից պաշտպանելու նպատակով: Photo: FPWC Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |