Էնդի Սերկիսը՝ BBC-ին. Արդյո՞ք թվային տեխնոլոգիաները կփոխարինեն դերասանին 6 նոյեմբերի 2017 - 18:52 AMT PanARMENIAN.Net - BBC-ն զրուցել է հայազգի դերասան Էնդի Սերկիսի հետ ֆիլմարատադրության մեջ թվային տեխնոլոգիաների դերի մասին: Պարբերականը նշում է, որ Սերկիսն աշխարհի ամենապրոֆեսիոնալ դերասաններից է: «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումին մարմնավորած դերասանը նկարահանվել է նաև 20th Century Fox-ի հայտնի «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, որտեղ կապիկներին մարմնավորող դերասանների դիմախաղն ու էմոցիաները ստացել են համակարգչային գրաֆիկայի միջոցով: «Թվային տեխնոլոգիաները մի օր կարող են ամբողջությամբ փոխարինել դերասաններին, դրանք կարող են փոխարինել բոլորին՝ բոլոր գործերում: Բայց ես որևէ լավ բան չեմ տեսնում նրա մեջ, որ մեր փոխարեն ամեն ինչ անեն ալգորիթմերը», - հարցազրույցում ասել է դերասանը: Էնդի Սերկիսը Մեծ Բրիտանիայում բնակվող դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա ավելի քան 30 ֆիլմում է նկարահանվել, բայց առավել հայտնի է իր անիմացիոն կերպարներով: Դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լոնգֆորդ» բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, նաև նոմինացվել է BAFTA-ի ու «Էմմի» մրցանակի: Սերկիսի մայրը անգլուհի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը, իրաքահայ գինեկոլոգ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |