Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողել են Եվրոպայի առաջնությունը

Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողել են Եվրոպայի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեւոն Արոնյանի բացակայությամբ չկարողացավ հաղթել Սերբիային՝ 2:2:

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ երկրորդ խաղատախտակի առջև, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց վերջին խաղատախտակի առջև:

Հավաքականը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի ընտրանին։

Կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը: Եզրափակիչ տուրում մեր թիմը խոշոր՝ 0.5:3.5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին: Միայն Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջև կարողացավ ոչ-ոքի խաղալ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016-ին խփած «կարիճ» գոլը ներառվել է տասնամյակի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան իրադարձությունների ցանկում
Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը
Մելիքբեկյանի օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Առաջին տեղը վարկանիշում գրավում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան