Տեխասում տղամարդն ահաբեկչության էր գնացել զոքանչի հետ վիճաբանության պատճառով

Տեխասում տղամարդն ահաբեկչության էր գնացել զոքանչի հետ վիճաբանության պատճառով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Տեխասի բապտիստական եկեղեցում տեղի ունեցած կրակոցների պատճառը կարող էր լինել Դևին Քելլիի ընտանեկան կոնֆլիկտը: Այդ մասին հայտնել է Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրիմեն Մարտինը:

Նա հայտարարել է, որ զոքանչը, որը կանոնավոր կերպով այցելում էր Սազերլենդ Սփրինգսի բապտիստական եկեղեցի, սպառնալիքներ է ստացել Քելլիից: Հաջողվել է նաև պարզել, որ Քելլիի ընտանիքում բազմիցս են վիճաբանություններ եղել, նա մի քանի անգամ ծեծել է կնոջն ու խորթ որդուն, գրում է Լենտա.ռու-ն CNN հեռուստաալիքի վրա հղումով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրակոցների պատճառ է համարում Քելլիի հոգեկան խնդիրները:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխասի նահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի եկեղեցում ահաբեկչություն է իրականացվել: Ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել: Կասկածյալը հայտնաբերվել է մահացած:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը