Նովոսիբիրսկում ադրբեջանցիներին կարգելեն շաուրմա պատրաստել

Նովոսիբիրսկում ադրբեջանցիներին կարգելեն շաուրմա պատրաստել

PanARMENIAN.Net - Նովոսիբիրսկի իշխանությունները մտադիր են 2018թ. համար ևս արգելել ներգաղթյալներին աշխատել որոշ ոլորտներում: Արգելքը սահմանվել է 2016-ին: Շրջանի աշխատանքի նախարարությունը հրապարակել է նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Տրավնիկովի հրամանագրի նախագիծը:

Որոշումը վերաբերում է Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին:

Այն ոլորտների ցանկը, որտեղ չեն կարող աշխատել ներգաղթյալները, այդ թվում Ադրբեջանից, կընդլայնվի՝ 34-ից հասնելով 39-ի: Այժմ արգելքի տակ կլինի նաև ֆասթֆուդի պատրաստումը՝ նրանց «կարգելվի բացել սննդի պատրաստման շուկայական կրպակներ և առևտրային կետեր», ինչպես նաև վաճառել շարժական վաճառակետերից, գրում է Tayga.info-ն:

Որոշումն ընդունվել է ըստ ՌԴ կառավարության 2015-ի դեկտեմբերին ստորագրված դաշնային կարգադրության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---