ՎԶԵԲ-ը բարելավել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը 2017-2018թթ. համար

ՎԶԵԲ-ը բարելավել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը 2017-2018թթ. համար

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017 և 2018թթ. համար՝ բարձրացնելով մինչև 3,5%: Այդ մասին ասվում է նոյեմբերի 7-ին հրապարակված բանկի զեկույցում:

Մայիսին հրապարակված զեկույցում բանկը նույնպես բարելավել էր ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար՝ 0.5%-ից մինչև 2.5%, իսկ 2018-ի համար՝ մինչև 3%:

Նոյեմբերյան զեկույցում ՀՆԱ աճի կանխատեսումը 2017-18թթ. համար աճել է համապատասխանաբար 1% և 0,5%-ով:

Ըստ զեկույցի, ՀՀ տնտեսական աճը 2017-ի առաջին կիսամյակում 2016-ի դանդաղման ֆոնին ակտիվացել է (աճը՝ 0,2%): ՀՀ ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում աճել է 6,5%, երկրորդ եռամսյակում՝ 5,5%:

Ըստ վիճակագրական ծառայության, ՀՀ տնտեսական աճն առաջին կիսամյակում կազմել է 6%: Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%:

ՎԶԵԲ-ն անփոփոխ է թողել մայիսի կանխատեսումն Ադրբեջանի համար, որի ՀՆԱ աճը 2017-ին մնացել է բացասական ցուցանիշի մակարդակում՝ 0.5%: 2018-ին Ադրբեջանի ՀՆԱ աճի կանխատեսումը անփոփոխ է մնացել՝ 2%:

Վրաստանում ՀՆԱ աճը 2017-ին ակնկալվում է 4,5%, ՌԴ-ում՝ 1,8%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---