«Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Սփեյսիի մասնակցությամբ դրվագները կփոխարինվեն

«Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Սփեյսիի մասնակցությամբ դրվագները կփոխարինվեն

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ռիդլի Սքոթը, խորհրդակցելով Sony Pictures կինոընկերության հետ, որոշել է հանել «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Քևին Սփեյսիի դերակատարմամբ բոլոր դրվագները: Հեղինակազրկված դերասանին կփոխարինի Քրիսթոֆեր Փլամերը:

Որոշ պատկերներ հարկ կլինի նորից նկարահանել և հրավիրել հոլիվուդյան աստղեր Մարկ Ուորբերգին և Միշել Ուիլյամսին, սակայն դա չպետք է որ մեծ խնդիրներ առաջացնի, քանի որ փոխարինվող դրվագների մեծ մասում Սփեյսին կադրում միայնակ է, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը հանվել է Կալիֆորնիայի AFI Fest կինոփառատոնի ցուցադրությունից դերասան Քևին Սփեյսիի շուրջ սեքսուալ բնույթի սկանդալի պատճառով, որն այդ ֆիլմում կատարում է դերերից մեկը: Ֆիլմի պրեմիերայի օրը չի փոխվել, այն էկրան կբարձրանա դեկտեմբերի 22-ին: Ավելի վաղ Sony Pictures-ը դիտարկում էր պրեմիերան հետաձգելու տարբերակը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիիհետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է ցանկացած համատեղ աշխատանքից դերասանի հետ:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---