Մորուքի փառատոնը կանցկացվի 2018-ի հուլիսին

Մորուքի փառատոնը կանցկացվի 2018-ի հուլիսին

PanARMENIAN.Net - Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն (Beard Fest): Նոյեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ փառատոնը կանցկացվի 2018-ի հուլիսի 14-ին, նախապես հայտարարված սեպտեմբերի 8-ի փոխարեն:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի հետ զրույցում «Արենիի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը չէր բացառել, որ անցկացման օրը կարող է փոխվել: «Մենք օտարերկրացի հյուրերի ենք սպասում, և ամսաթիվը կարող է փոխվել կախված նրանց հետ համաձյնությունից»,-ասել էր նա:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ամենաերկար, ամենաանհեթեթ և ամենակարճ մորուքի մրցույթներ անցկացնել: Նպատակը զբոսաշրջիկներին գրավելն է:

Ավելի վաղ Նունե Մանուկյանն ասել էր նաև, որ մորուքավորների փառատոնին մասնակցելու հրավեր կարող է ստանալ նաև հայտնի որևէ անձ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---