Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 56 %-ով

Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 56 %-ով

PanARMENIAN.Net - Կոնյակը 2017 թվականի առաջին 9 ամիսներին ամենաշատ արտադրված ալկոհոլային խմիչքն է Հայաստանում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 21,134 մլն լիտր կոնյակ է արտադրվել, ինչը 56,5 %-ով ավել է 2016-ի նույն ժամանակահատվածի 13,503 մլն լիտրից:

Աճել է նաև գինու՝ 36%-ով, գարեջրի՝ 10%-ով և շամպայնի՝ 11%-ով, արտադրությունը: Հունվար-սեպտեմբերին այս խմիչքների արտադրության ծավալները կազմել է համապատասխանաբար՝ 5,872 մլն լիտր, 17,766 մլն լիտր և 320,800 լիտր:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29%-ով նվազել են օղու արտադրության ծավալները. 2016-ին արտադրվել է 5,603 մլն լիտր, իսկ 2017-ին՝ 3,945 մլն լիտր:

Վիսկիի արտադրությունը նույնպես նվազել է՝ նախորդ տարվա 9 ամիսների 1,083 մլն լիտրի փոխարեն այս տարի 876,000 լիտր կազմելով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---