Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ Արցախի բարեկարգմանն ուղղված մարաթոնին

Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ Արցախի բարեկարգմանն ուղղված մարաթոնին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, որը կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը: Հատուկ կոչերով հանդես են եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017-ի հեռուստամարաթոնն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, այն նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ, ուղերձներ են հրապարակում՝ կոչ անելով միանալ մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։

Լոս Անջելեսի քաղաքապետը դիմել է իր համաքաղաքացիներին՝ հիմնադրամին հանգանակություն անելու կոչով․ «Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում»։

Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը 350 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ «Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք»։

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում ասել է․ «Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով մարաթոնին», հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Հեռուստամարաթոնն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---