Գերմանացի ներդրողները բիզնես կենտրոն կբացեն Երևանում

Գերմանացի ներդրողները բիզնես կենտրոն կբացեն Երևանում

PanARMENIAN.Net - Գերմանացի ներդրողները բիզնես կենտրոն կբացեն Երևանում՝ ներդրումները կկազմեն մոտ 2 միլիոն դոլար: Այդ մասին ասել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։

Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար և տեղեկացրել, և ասել, որ սկզբնական փուլում կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---