Ըստ ԱՄՆ դատարանի, «աշխարհի գլխավոր գիտական ցանցահեն» Էլբակյանը պետք է մոտ $ 20 մլն տուգանք վճարի

Ըստ ԱՄՆ դատարանի, «աշխարհի գլխավոր գիտական ցանցահեն» Էլբակյանը պետք է մոտ $ 20 մլն տուգանք վճարի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիրջինիայի նահանգի դատարանը որոշում է կայացրել Ղազախստանում ապրող հայազգի երիտասարդ գիտնական Ալեքսանդրա Էլբակյանի դատական հետապնդման վերաբերյալ: Էլբակյանը գիտական հրապարակումների աշխարհում խոշորագույն ցանցահենային ռեսուրսի՝ Sci-Hub կայքի հեղինակն է և ադմինիստրատորը: Դատարանը պարտավորեցրել է նրան 19,8 մլն դոլար վճարել:

Բազմամիլիոնանոց տուգանքից բացի, որը միևնույն է հնարավոր չի լինի գանձել, քանի որ Էլբակյանը Ռուսաստանում է թաքնվում, դատարանը մեկ այլ որոշում էլ է կայացրել: Էլբակյանի գործողություններից տուժած արևմտյան կազմակերպություններին իրավունք կտրվի նրա կայքը խիստ ինտերնետ-գրաքննության ենթարկել՝ չինական ոճով: Մինչ օրս, ԱՄՆ-ում նման գործողությունները դիտարկվում էին որպես խոսքի ազատության սահմանափակում, գրում է Kp.ru-ն ArsTechnica-ի վրա հղումով:

2016-ի սկզբին հայտնի դարձավ, որ ղազախստանաբնակ հայ ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանը ստեղծել է Sci-Hub կայքը, որտեղից կարելի է գրեթե ցանկացած գիտական աշխատություն ներբեռնել, ընդ որում անվճար` այլ կայքերում դրա համար առնվազն $ 30 է հարկավոր: Կայքն այնքան պահանջված է դարձել, որ խոշորագույն գիտական Elsevier հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքի դեմ:

Կայքի սկզբունքը հետևյալն է. հարցում ստանալով, կայքը ստուգում է, արդյոք անհրաժեշտ աշխատությունն առկա է նույնպես ցանցահենային LibGen կայքում: եթե ոչ, ապա ալգորիթմը շրջանցում է փեյվոլը հրատարակչության կամ անհրաժեշտ ամսագրի կայքում: «Բանալիները» տրամադրում են այն գիտնականները, որոնց համալսարանները միացած են տվյալների այս կամ այն բազային: Ամեն անգամ առաջին անգամ հարցված հոդվածը ավելացվում է LibGen բազային: Հաջորդ հարցման ժամանակ արդեն Sci-Hub-ը հոդվածը պետք է այնտեղից վերցնի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---