Բոստոնահայ գիտնականները դահուկի արդյունաբերությունը հեղափոխող նոր տեխնոլոգիա են զարգացրել

Բոստոնահայ գիտնականները դահուկի արդյունաբերությունը  հեղափոխող նոր տեխնոլոգիա են զարգացրել

PanARMENIAN.Net - Բոստոնի երկու հայ գիտնականներ Verispellis Skis դահուկների և սնոուբորդի արտադրության տեխնոլոգիա են մշակել, որը կարող է փոխել դահուկասպորտի զարգացման ուղին: The Armenian Weekly կայքի փոխանցմամբ՝ գիտնականներն առաջարկում են նիթինոլ կիրառել, որը կօգնի դահուկին «հարմարվել» ջերմաստիճանին:

Կայքի փոխանցմամբ՝ տեխնոլոգիան ջերմաստիճանի տատանումների հետևաքով ձևափոխվող դահուկը կվերադարձնի իր նախկին տեսքին: «Նորարարությունը կարող է ամբողջությամբ փոխել 1980-ականների վերջի և 90-ականներին սկզբի դահուկի արտադրության տեխնոլոգիան: Ավանդական նյութերից պատրաստվող դահուկի մեջ տեխնոլոգիան տեղադրելով հնարավոր կլինի համապատասխանեցնել այն օդի ջերմաստիճանին՝առանց վնասելու»,-գրում է կայքը:

Տեխնոլոգիայի հեղինակներից Արա Նազարյանն ասում է, որ նիթիլոնը նախկինում կիրառել են մի շարք կենսաբժշկական նախագծերում: «Լինելով դահակուսապորտի սիրահար, գաղափար առաջացաված տեխնոլոգիան կիրառել այստեղ»,-ասում է Նազարյանը:

Նոր մեխանիզմը թույլ է տալիս տիրոջը դահուկի կարգավորումներն անել սմարթֆոնի միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---