Գիտնականները տրանսգենային մաշկ են ստեղծել հիվանդ երեխայի համար

Գիտնականները տրանսգենային մաշկ են ստեղծել հիվանդ երեխայի համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի և Իտալիայի գիտնականներն ու բժիշկները 2 տարի առաջ կարողացել են բուլյոզ էպիդերմոլիզով հիվանդ տղայի մաշկը փոխել: Հաջողվել է փոխել մաշկի 80 տոկոսը՝ տղայի սեփական բջջիջներից ստացված տրանսգենային մաշկով: Հիվանդությունն մինչ օրս այլևս ի հայտ չի եկել:

Բուլյոզ էպիդերմոլիզը գենետիկ հիվանդություն է, որին հատուկ են բշտիկների և էրոզիաների առաջացումը մաշկի վրա, ինչպես նաև մաշկի զգայունությունն ամենաանշան վնասվածքներին: Հիվանդությունը 3 տարատեսակ ունի: Հիվանդներն ուժգին ցավեր են ունենում, հաճախ են տառապում մաշկային վարակներով և ուռցքային հիվանդություններով:

Nature-ին տված մամուլի ասուլիսում գիտնականները պատմել են, որ հիվանդի վիճակի կանխատեսումները բոլորովին լավատեսական չէին, նա կորցրել էր գրեթե ամբողջ էպիդերմիսը, տառապում էր դիստրոֆիայով, նրան մշտապես մորֆին էր հարկավոր: Էքսպերիմենտից 1 տարի առաջ նա սնվում էր միայն խողովակի միջոցով, բայց հիվանդը 7 տարեկան էր:

Հոր մաշկը կամ արհեստական մաշկ օգտագործելու բոլոր փորձերն ապարդյուն էին և համարվում էր, որ այլևս շանս չկա: Այժմ, փոխպատվաստումից 2 տարի անց, նա ողջ է, լավ է զգում իրեն, սպորտով է զբաղվում, մաշկի վրա բշտիկներ չկան, գրում է N+1-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---