Կապանի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018-ի մայիսին

Կապանի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018-ի մայիսին

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը շահագործման կտրվի 2018 թվականի մայիսին: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ 2017 թվականի առաջին կիսամյակում մեկնարկել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց համար $2 մլն է հատկացվել:

Մարզպետը հայտնել էր նաև, որ Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների համար չեխական ավիաընկերությունից 5,5 մլն եվրո արժողությամբ L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռ են գնել:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջին օդանավը փորձնական վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում:

Երևան-Կապան չվերթների տոմսերի նախնական գները 30-40 հազար դրամ են սահմանվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---