// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լիբանանցի ներդրողները մտադիր են կենցաղային տեխնիկա արտադրել Հայաստանում

Լիբանանցի ներդրողները մտադիր են կենցաղային տեխնիկա արտադրել Հայաստանում

PanARMENIAN.Net - Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է լիբանանյան AC HOLDING ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հետ՝ քննարկելու իրենց ներդրումային ծրագիրը։

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։

«Շատ ուրախ եմ, որ Բեյրութում մեր վերջին հանդիպումից հետո, այսօր Ձեզ արդեն Երևանում եմ տեսնում։ Լիահույս եմ, որ կշարունակենք մեր գործնական քայլերը այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ», - նշել է Սուրեն Կարայանը։ Նախարար Կարայանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակել այս ծրագրի իրականացմանը և մշտապես իրուշադրության կենտրոնում պահել ներդրումային ծրագրերը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետության օժանդակության գործիքակազմից ներդրողներին առաջարկվող արտոնությունները, ինչպես նաև քննարկվել են այլ արտոնությունների հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդրողներին փոխանցել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն՝ ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար։

 Ուշագրավ
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար
Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան