ԼՂ հիմնախնդիրը` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

ԼՂ հիմնախնդիրը` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Ժնևում տևական դադարից հետո կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունքն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով Վիեննայում նոյեմբերի 9-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Նա հավելել է, որ համանախագահները հուսով են, որ մինչև տարեվերջ կայանալիք համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ արդյունավետ կլինի, գրում է Sputnik Արմենիան:

Լուկաշևիչը հայտարարել է նաև, որ կողմերը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը:

Լուկաշևիչը կարևորել է, որ գագաթնաժողովի արդյունքում կողմերը պայմանավորվել են խթանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Հուսով ենք, որ Ժնևի հանդիպման ժամանակ արձանագրված կառուցողական մթնոլորտը բանակցություններում կպահպանվի»,-ասել է Լուկաշևիչը:

Նա հավելել է, որ ՌԴ-ն, եռյակ համանախագահների հետ միասին, կշարունակի աջակցել կողմերին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային փոխադարձաբար ընդունելի հիմք մշակելու գործում:

Նիստին մասնակցել են Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆանո Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Նիստին ներկա են եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և բարձր մակարդակով պլանավորման խմբի գնդապետ Հանց Լամպալցերը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---