Ջազ համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին

Ջազ համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ջազ երաժշտության համերգ տեղի կունենա: Համերգը նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ջազի ակունքներում կանգնած անվանի երաժիշտ, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին։

Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ (դիրիժոր-կոնսուլտանտ՝ Մարտին Վարդազարյան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը, Կարեն Մամիկոնյանը, Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Արսեն Ներսիսյանը, Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Տիգրան Հարությունյանը (շեփոր), Սիմոն Դոլմազյանը, Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս), Վյաչեսլավ Բունիաթյանը, Կարեն Քոչարյանը, Արման Մնացականյանը, Հակոբ Օրդակյանը (հարվածային գործիքներ), Իլոնա Սագիևան, Աննա Կոստանյանը, Տաթև Ալեքսանյանը, Քրիստինե Ալեքսանյանը, Տաթև Համբարձումյանը (վոկալ)։

Համերիգի սկիզբը՝ 19:00-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---