Ղուլյան. Արցախում տարկետում չկա, բոլոր պաշտոնյաների որդիները ծառայում են

Ղուլյան. Արցախում տարկետում չկա, բոլոր պաշտոնյաների որդիները ծառայում են

PanARMENIAN.Net - Գիտությունն ու անվտանգությունը չպետք է հակադրել՝ ստիպված ենք համադրել: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին:

Նա հավելել է, որ անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը, հայտնում է Panorama.am-ը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշել է Ղուլյանը:

«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են: Այո ծառայում են»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահը:

Նոյեմբերի 9-ին տարկետման իրավունքը վերացնող նոր օրենքի դեմ բողոքող ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ մոտ երկու ժամ է տևել: Ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի և նախարարների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---