Կարայան. Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի

Կարայան. Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի

PanARMENIAN.Net - Երևանում քննարկվել են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Ռուսաստանից ժամանած հայտնի ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովին և հայաստանյան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին:

Հայտնի հայազգի գործարար, ռուսական հեռուստատեսության հայտնի «Դժոխային խոհանոց» և «Դանակների վրա» շոուների հաղորդավար Արամ Մնացականովի «Պրոբկա» ռեստորանն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի լավագույն 100 ռեստորանների ցանկում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հիմնախնդիրները: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները հյուրերի հետ քննարկել են ռեստորանային բիզնեսի հնարավոր ազդեցությունը ներգնա զբոսաշրջության աճի վրա:

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի՝ հանդիպման մասնակիցների հետ քննարկելով Երևանը որպես գաստրոտուրիզմի կենտրոն զարգացնելու հնարավորությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանավորվել են համատեղել ուժերը 2018-ին զբոսաշրջային այս ուղղությամբ նոր միջոցառումներ կազմակերպելու գործում՝ ձեռնարկելով նաև համապաստասխան մարքեթինգային արշավներ:

Մնացականովն ժամանակին ասել է, որ հաջողակ ռեստորանի գրավականը երջանիկ թիմն է ու երջանիկ այցելուները:Մնացականովը մի առիթով խոստովանել է, որ իրեն որպես հայի, ցնցել է Իտալիայի սնվելու մշակույթը, որտեղ «ամեն ինչ շատ նման է Հայաստանին՝ արևը, սարերը, աղմկոտ շուկաները, շատ հյուրասեր և զրուցասեր մարդիկ»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---