Խավի. Մարզչի լիցենզիա կստանամ և մարզիչ կդառնամ

Խավի. Մարզչի լիցենզիա կստանամ և մարզիչ կդառնամ

PanARMENIAN.Net - Քաթարի «Ալ Սադա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խավին հաստատել է, որ մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա հավելել է, որ մարզչի լիցենզիա կստանա և մարզիչ կդառնա:

«Բախտս բերել է՝ խուսափել եմ վնասվածքներից: Կարծում եմ, իմ կարիերան ավարտին է մոտենում: Հիմա հասկանում եմ, որ սկսել եմ շուտ հոգնել, վերականգնվելն ավելի բարդ է դարձել: Անկասկած, սա իմ վերջին տարին է ֆուտբոլիստի կարգավիճակում: 2018-ին մտադիր եմ մարզչի լիցենզիա ստանալ և մարզիչ դառնալ»,-ասել է Խավին, գրում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով:

Խավին հանդես է գալիս «Ալ Սադայի» կազմում 2015-ից: Նա մասնակցել է 38 հանդիպման և 11 գոլի հեղինակ դարձել: Նախկինում Խավին խոսել է «Բարսելոնան» գլխավորելու մտադրության մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---