Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

PanARMENIAN.Net - Դիլիջանում մեկնարկել է «Դեպի նոր իրականություն» խորագիրը կրող 5-րդ «Բիզնես ինովացիոն ֆորում»-ը: Երկօրյա միջազգային ֆորումն այս տարի համախմբել է մոտ 200 հայաստանցի և միջազգային ձեռներեցների, ՏՏ ոլորտի փորձագետների:

Միջազգային փորձագետներ են ժամանել Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցում են «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի, Ucom-ի, «Դ-Լինկ»-ի, GG-ի, «Մեյսիս Թեք»-ի, «Ֆայմտեք, Ինսթիգեյթ»-ի, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, «Բրեվիս»-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

«Բիզնես ինովացիոն ֆորում»-ը քննարկումների, նորարարական գաղափարների հավաքագրման հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար: Այն Հայաստանում անցկացվում է 2013 թվականից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---